Գ. Աբրահամյան. «Զվարթնոց» օդանավակայանը նորմալ աշխատում է
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսկեց նորմալ աշխատել: Panorama.am-ին հայտնեց Արմենիա միջազգային օդանավակայններ ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
«Շարժա-Երևան չվերթի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց, «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավը թռիչքն իրականացրեց»,-ասաց նա:
Առավոտյան ժամերին օդանավակայանի բնականոն աշխատանքը խանգարվել էր խիտ մառախուղի հետևանքով: Տեսանելիության բացակայության պայմաններում հետաձգվել էր մի քանի չվերթի իրականացում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր