Էսկալացիայի վտանգ մշտապես ունենալու ենք. Կարեն Բեքարյան
«Մենք գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում: Ցանկացած ժամանակ սրացում հնարավոր է, քանի որ մենք տեսնում ենք, որ որևէ կերպ դիմացը չունենք վստահելի գործընկեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարելի է սպասել ապրիլի կրկնությունը, կա՞ էսկալացիայի վտանգ:
Նա նշեց, որ էսկալացիայի վտանգը մշտապես եղել է, կա, կլինի՝ մինչև քաղաքական կարգավորումը չհասնի իր վերջակետին, մինչև Ադրբեջանի իշխող կլանն իր մաքսիմալիստական գծից որոշակի նահանջ չկատարի, չմտնի կոնստրուկտիվ դաշտ:
«Մինչև դա տեղի չունենա, էսկալացիայի վտանգ մշտապես ունենալու ենք, այս առումով զգոնությունը միանշանակ մեզ համար անհրաժեշտություն է»,- հավելեց Կ. Բեքարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունը շփման գծում մնացել է լարված. Արցախի ՊՆ
- Հակառակորդը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել. ԱՀ ՊՆ
- Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց