Մշակույթ 15:12 04/03/2017 Հայաստան

Գիտաժողովից. Դերենիկ Դեմիրճյանը ճակատագրական գրող է

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին նվիրված գիտաժողով, բացվեց ժամանակավոր ցուցադրություն:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում ներկայացրել են հիմնականում այնպիսի նյութեր, որոնք ժամանակին խորհրդային ցենզուրայի կողմից չեն ընդունվել, բայց մարդու կենսագրություն է ու չի կարելի անտեսել: 

«Իհարկե, նման նյութերը շատ են: Մի քանի տարի առաջ Դեմիրճյանի արխիվում գտել ենք «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը, որն արդեն լույս է տեսել գրքով: Հայտնություն էր, որ 1950-ական թվականներին հայ լուրջ մտավորականը կարող էր փաստերով  զբաղվել Ղարաբաղի, Նախիջևանի ճակատագրի քննությամբ»,- նշեց նա:

Թանգարանի տնօրենի խոսքով, գտել են «Արջուկ լրջուկ» հեքիաթը, որը 1944 թվականին մեկ անգամ լույս էր տեսել ու խորապես մոռացվել: Ազգային գրադարանից գտել են մեկ օրինակ ու տպագրել:

«Գտել ենք «Հովնան Մեծատուն» անտիպ դրաման, ֆինանսավորման դեպքում առանձին գրքով կտպագրենք»,- հավելեց Կ. Ռաֆայելյանը:

Գիտաժողովի ընթացքում  զեկույցներով հանդես եկան գրողներ, գրականագետներ, պատմաբաններ՝ ներկայացնելով Դեմիրճյանին որեպես գրող, հասարակական-քաղաքական գործիչ, նրա կապը թատրոնի, կինոյի հետ:

Արձակագիր, ՀՀ գրողների միության արձակի բաժնի վարիչ Ալիս Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այն սերնդից է, որ կրթվել է Դեմիրճյանով. «Քանի որ ուսումնական ծրագրերում կար Դեմիրճյան, նրա պատմվածքները, դրանով մենք սնվել ենք, մեծացել: Այս առումով, կարելի է ասել, ճակատագրական գրող է, միաժամանակ նաև դասական»:

Ա. Հովհաննիսյանը կարևորեց այն փաստը, որ Դերենիկ Դեմիրճյանի ժառանգությունը լավ ձեռքերում է գտնվում ի դեմս տուն-թանգարանի տնօրենի:

«Լավ է, որ դասականն իրենից հետո ունի պահապաններ: Րաֆֆին չի ունեցել այդ պահապանները: Րաֆֆին, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի փրկությունը, հայրենիք ունեցավ, բայց թաղված է Թբիլիսիի Խոջիվանքում»,- նշեց արձակագիրը:

Խոսելով «Երկիր հայրենի» դրամայի մասին, նա ասաց, որ այն տարբեր բեմերում լավ բեմադրվել է, վերաբերում է 11-րդ դարի անցքերին. «Իմ վեպը՝ «Ճյուղեր-տերևներ», նույնպես վերաբերում է  նույն շրջանին՝ Գագիկի գահակալությանը, բայց ես բոլորովին այլ կողմից եմ ներկայացրել: Առաջինը Դեմիրճյանն է եղել, որ ներկայացրել է Գագիկին որպես հայրենասեր թագավար: Այդ աշխատանքից հետո շատացան Գագիկ անունները, նաև Վահրամ. այդ ժամանակ սպարապետը Վահրամ Պահլավունին էր»:

Գրականագետ Ժենյա Քալանթարյանը նույնպես խոսեց «Երկիր հայրենի» դրամայի մասին:

«Ուշադիր լինելու դեպքում պիեսի սյուժեի մեջ և ենթատեքստում կարելի է գտնել այնպիսի ճշմարտություններ, որոնք ժամանակի իրականության դրսևորումն է: Կարելի է  հեշտությամբ զուգահեռ անցկացրել Դեմիրճյանի ապրած ժամանակի, պիեսը գրելու ժամանակի, պիեսում պատկերվող  ժամանակի միջև: Պատահական չէ, որևէ գրող որևէ պատմության թեմային պատահականորեն չի դիմում եթե ներքին կապ չի ստեղծում անցած պատմական ժամանակի և ներկա ժամանակի միջև»,- ասաց գրականագետը:

Դերենիկ Դեմիրճյանի  եղբոր՝ Գևորգ Դեմիրճյանի ծոռ, պատմաբան Վահան Մելիքյանի խոսքով, շատերին թվում է, թե Դեմիրճյանը շատ զգուշավոր անձնավորություն է եղել, սակայն բերեց մի փաստ. «1918 թվականի  մայիսյան հերոսամարտերի շրջանում՝ մայիսի 21-ին, Դերենիկ Դեմիրճյանը Երևանի նախկին անգլիական այգում Արամ Մանուկյանի հետ մասնակցել է  հանրահավաքի, ոգեշնչել տեղի բնակչությանը Թուրքիային դիմադրելու  հարցում:  Նա միակ մեր անվանի մտավորականներից էր, ով 1918 թվականին եղել է Երևանում, մասնակցել այդ միջոցառմանը: Ավելի ուշ նա գրել է բանաստեղծություն՝ նվիրված մայիսյան հերոսամարտի զոհերին»:

Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877-ին  Ախալքալաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900 թվականին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903 թվականին մեկնել է Մոսկվա: 1905-1910 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899 թվականին, երկրորդը՝ 1913 թվականին։ Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի է ունեցել 1905-1907 թվականների հեղափոխության ազդեցությամբ։ Մինչև 1919 թվականը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային: Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Դ. Դեմիրճյանը մահացել է  1956 թ.Երևանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}