Հայաստանցի գեղասահորդը երրորդն է Լյուքսեմբուրգի միջազգային մրցաշարում
Մարտի 10-12-ը Լյուքսեմբուրգում կայացած Coupe du Printemps 2017 միջազգային մրցաշարում հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հայ մարզիկը կարճ և կամավոր ծրագրերում, համապատասխանաբար, 54.63 և 47.11 միավորով ցույց է տվել երրորդ արդյունքը և ընդհանուր հաշվարկում 101.74 միավորով բարձրացել պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Իսկ ոսկին և արծաթը նվաճել են ճապոնացիներ Ունո Շոմուն (199.37) և Մուրու Տակախիտոն (141.06):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ