Հրդեհ երևանյան դպրոցում, տարհանվել է 330 անձ
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում: Ահազանգը ԱԻՆ-ը ստացել է այսօր առավոտյան: Նախարարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով և իրականացվել է անձնակազմի և աշակերտների տարահանում (330 անձ):
Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին