ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների հաջորդ խորհրդակցությունը կանցկացվի Մինսկում
Հայկական կողմի նախաձեռնությամբ նախօրեին Երևանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամաբ՝ որոշվել է ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵԱՏՄ անդամ-պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր:
«Եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային ձևաչափ և, ամենայն հավանականությամբ, մյուս խորհրդակցությանը մենք կներկայացնենք առաջարկություններ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Կարևորը համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, մտքեր փոխանակել և վեր հանել այն հարցերը, որոնք վերաբերում են տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին և ԵԱՏՄ տարածքում թվային օրակարգի ձևավորմանը»,- ասել է ԵԱՏՀ Կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը:
ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովն
ընդգծել է. «Մեր խմբի խնդիրն է՝ այդ գործընթացները կարգավորել նաև միջպետական մակարդակով, որպեսզի հնարավոր լինի գործնական շփումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ - պետությունների միջև, վաճառել ապրանքներ և ծառայություններ, ընդ որում` դրանք իրականացնելով էլեկտրոնային եղանակով»։
Նախարարների հաջորդ խորհրդակցությունը պլանավորվում է անցկացնել ապրիլին Մինսկում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ