Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է
Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որևէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում,-այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ այսօր «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագայիի հետ հանդիպման ժամանակ։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ «ՏՐԱՍԵԿԱ»-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ:
ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» ազգային հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մուլտիմոդալ փոխադրումների և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Միրչեա Չոպրագան հայտնել է, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական և տրանսպորտային կապը զարգացման նպատակով:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ