Էրդողանը և Պուտինը կհանդիպեն Սոչիում
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողան-Պուտին հանդիպում տեղի ունենա Սոչի քաղաքում։ Երկկողմ հանդիպման օրկարգում կլինեն ռուս-թուրքական հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:
Ավելի վաղ Էրդողանը իր ելույթներից մեկում տեղեկացրել էր, որ ամենայն հավանականությամբ, մայիսի 16-17-ին էլ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախատեսվում է, որ այդ հանդիպման ընթացքում առաջին հերթին կքննարկվի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆթթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ