Քաղաքական 11:00 31/05/2017 Աշխարհում

Թրամփը, Մակրոնը և ընկերները. Իմիջային պայքարը միջազգային հարաբերություններում

Հեղինակ` Աննա Մկրտչյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցելությունը բավականին հագեցած և ծավալուն էր։ Այն սկսվեց Սաուդյան Արաբիայից, ապա Իսրայել, Պաղեստին, Վատիկան, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և ավարտվեց սիցիլիական Տաորմինայում՝ Մեծ յոթնյակի ղեկավարների հանդիպմամբ։

Միջին վիճակագրական քաղաքացու հիշողությունում այդ այցելությունից վառ մնացին մի քանի արարողակարգային միջադեպեր․ ինչպես է ԱՄՆ նախագահը հրում Չեռնոգորիայի վարչապետին, նրա ձեռք սեղմելու մինիմրցաշարերը Ֆրանսիայի և այլ երկրների ղեկավարների հետ (որոնց միանշանակ հաղթողը Տաջիկստանի նախագահ Ռահմոնն էր), Հռոմի պապի մռայլ նկարը Թրամփների ընտանիքի հետ, Մելանիա Թրամփի հագուստը և այլն։

Լայն հանրության շրջանակներում քչերն են հիշում, թե ինչ կարևոր ելույթներ ունեցավ ԱՄՆ նախագահը, ինչ ուղերձներ հղեց Մերձավոր արևելյան ու եվրոպական դաշնակիցներին, ինչ հայտարարություններ ընդունեցին Մեծ յոթնյակի ղեկավարները։

Սա հետևանքն է այն բանի, որ համաշխարհային մամուլը և սոցիալական ցանցերը շարունակում են Դոնալդ Թրամփի կերպարը ներկայացնել բացասական լույսի ներքո, որպես անշնորհք, անքաղաքավարի ու բռի մի մաչոյի, ով սպառնալիք է ոչ միայն ամերիկյան արժեքներին, այլ նաև լիբերալ աշխարհակարգին։

Մյուս կողմից նույն լիբերալ տրամադրված մեդիաները նույն օրերին մեծ ոգևորությամբ հետևում և դրական կերպարով են ներկայացնում Ֆրանսիայի նորընտնիր երիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնին ու արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել «մակրոնմանիա» տերմինը։  Մայիսի 29-ին Վերսալում Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո շատերը շտապեցին գովասանքներ շռայլել ֆրանսիացու հասցեին՝ Պուտինի «հախից գալու» համար։ Իսկ որ ռուսական պետության ղեկավարը արևմտյան մամուլի «ամենաչսիրված» կերպարներից է, դրա մասին չարժե խոսել։

Մյուս պետության ղեկավարը, ով ներքաշվել է այս իմիջային, ինչու ոչ՝ սիմվոլիկ պայքարում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։ Անցած մարտին նրա և Թրամփի հանդիպումից ամենահիշարժան պահն այն էր, երբ Սպիտակ տան Օվալ սրահում ԱՄՆ նախագահը չսեղմեց կանցլերի ձեռքը՝ արհամարհելով նույնիսկ լրագրողների բարձրաձայն կոչերը։ Անգելա Մերկելը հաճախ ներկայացվում է որպես լիբերալ աշխարհակարգի պահապան, իսկ երբեմն նաև՝ առաջնորդ։ Չլինելով ընդգծված խարիզմատիկ անձնավորություն՝ զուսպ և զգուշավոր Մերկելը կարողանում է հեշտությամբ գործ ունենալ միջազգային հարաբերությունների «մաչոների» հետ, ինչպիսիք են Պուտինը, Թրամփը, Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին, Հունգարիայի վարչապետ Օրբանը և այլք։ Հարցումները ցույց են տալիս, որ Գերմանիայի առաջիկա ընտրություններում Մերկելը կհաղթի՝ պահպանելով «երկաթե լեդիի» կերպարը։

Արդի ինֆորմացիոն դարաշրջանում սպառողական հասարակության պահանջ է թերևս, որ ավելի շատ քննարկվում են անձերը կամ նրանց հանրային կերպարները, քան թե նրանց գաղափարները և ծրագրերը։ Մյուս կողմից գուցե դյուրին է մարդկանց համար որոշակի գաղափարախոսությունները, աշխարհայացքները ասոցացնել այս կամ այն առաջնորդի հետ, ու նրանց միջև եղած ենթադրյալ կամ իրական պայքարը արտապատկերել կերպարների լեզվով, ինչը հասկանալը և որին հետևելը մեծ մտավոր ջանքեր չեն պահանջում։

Իսկ ներկայիս աշխարհը լի է վառ, արխետիպային առաջնորդներով, որոնց բազմազանությունը ներշնչող է։ Ունենք «պոպուլիստներ», «ավանդական արժեքների պահապաններ», «լիբերալիզմի պահապաններ», «ուժայիններ», էլի շատ այլ «իզմերի» ներկայացուցիչներ։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ հերքում է ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի հայտնի թեզը, ով 90-ականներին շտապեց պնդել, որ լիբերալիզմի հաղթանակով «պատմությունն ավարտվել է»։ Այսօր կարող ենք փաստել, որ պատմությունը ոչ թե ավարտվել, այլ նոր է սկսվում կամ վերսկսվում՝ ավելի հետաքրքիր, ավելի վտանգավոր երանգներով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}