Կրեմլում հույս են հայտնել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ դիրքորոշումը կհստակեցնի
Ռուսաստանը հույս ունի, որ իր հանդեպ ԱՄՆ դիրքորոշումը կհստակեցվի, կվերականգնվեն տարբեր ոլորտներում համագործակցությունը։ ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, գրել էր, նախագահ Թրամփն իրեն ասել է, թե Ռուսաստանի հետ նախագահի մերձավոր շրջապատի ենթադրյալ կապի վերաբերյալ գործի հետաքննությունը չպետք է նվազեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը։
«Մենք հույս ունենք, որ մեր փոխգործակցությունը կզարգանա ամենատարբեր ոլորտներում»,- ասել է Պեսկովը։