Իրանի անվտանգության ուժերի կողմից ահաբեկչական խումբ է վնասազերծվել
Իրանի անվտանգության ուժերի կողմից խումբ է վնասազերծվել,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 5 ահաբեկչի են ձերբակալել, իսկ 2-ը՝ սպանվել են:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ տեղեկատվության (հետախուզություն) նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Քերմանշահ, Արևմտյան Ատրպատական, Քրդստան նահանգներում և մայրաքաղաք Թեհրանում իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել էր վահաբիականներից կազմված ահաբեկչական խմբավորման 41 անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ