Քաղաքական 17:07 26/06/2017 Տարածաշրջան

ԵՄ-ն նախ պետք է հստակեցնի, թե ինչ է հասկանում «ստատուս քվո» ասելով

Հեղինակ` Ա. Ոսկանյան

22/06/2017 –ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ ԵՄ խոսնակի հայտարարությունը, ըստ որի. « Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է»:

Տարիներ շարունակ, Արցախի Հանրապետության հետ կապված տարբեր իրավիճակներում,  միշտ օգտագործվում է նույն տերմինը «ստատուս քվո»,  որը նշանակում է՝ տվյալ պահի իրավիճակ, կարգավիճակ:

Իսկ ինչպիսին է այսօր Արցախում «ստատուս քվոն» ԵՄ պատկերացմամբ և փաստացի գնահատմամբ:

Այս հարցադրմամբ panorama.am-ը դիմել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությանը։

Նշենք, որ մեր նամակում նաև տեղ էր գտել «դիվանագիտական» սպրդում.  «Արդյոք այս տերմինի տարիներով օգտագործումը նշանակում է, որ մասնավորապես ԵՄ-ն ճանաչում է Արցախի անկախ Հանրապետություն լինելը, քանի որ փաստացի Արցախը տարիներ շարունակ անկախ պետություն է:

Եթե դրա մասին չէ խոսքը, ապա վերադառնանք հիմնական հարցին՝ ինչպիսին է այսօր «ստատուս քվոն» ԵՄ պատկերացմամբ»:

Panorama.am-ի նամակին պատվիրակությունից պատասխանել են արագ ու ևս «դիվանագիտորեն»՝ որոշակի ոչինչ չասող պատասխան, որը հայերեն թարգմանությամբ ունի հետևյալ տեսքը.

«Շնորհակալություն ձեր նամակի համար:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԵՄ-ն բազմաթիվ առիթներով հստակ նշել է, որ ստատուս քվոն անկենսունակ է, հակամարտությունը չունի ռազմական լուծում և շտապ անհրաժեշտ է դրան տալ միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքական լուծում: Այլ կերպ ասած, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը համարում ենք չլուծված և կոչ ենք անում կողմերին սկսել խաղաղ բանակցությունները՝ փոխընդունելի լուծում գտնելու համար»:

Նշենք, որ Panorama.am-ը այս թեմայով խոսել էր նաև քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով հարցին, թե՝ «ԵՄ խոսնակը ստատուս քվոն անկենսունակ որակեց, դուք այդ կարծիքի՞ն եք»,  նույնպես գտավ, որ ԵՄ դիրքորոշումը նախ հստակեցման կարիք ունի. «Նայած ինչ են հասկանում իրենք ստատուս քվո ասելով: Եթե կողմերից մեկն ասում է, որ այն անկենսունակ է, պետք է բացատրի, թե ինչ է հասկանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները
Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում
Աղբյուր` Panorama.am
16:09
Մատենադարանը՝ հիմնադրամ
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Մեր ԲՈՒՀ-երը ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են. փորձագետ
Մեզ այդքան իրավաբաններ ու միջազգային հարաբերությունների մասնագետներ պետք չեն
Աղբյուր` Panorama.am
15:51
Արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունը. Նախարար
Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Աղբյուր` Panorama.am
15:45
Անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ հնարավոր չի լինի երկարաձգել
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանում ներդրվում է հանրագրերի ինստիտուտը
Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը չէր բացառել Լապշինի արտահանձնումը Ռուսաստան:
Աղբյուր` Panorama.am
15:15
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Աղբյուր` Panorama.am
15:15
Համակարգչային դասընթացների հավաստագրեր՝ Ամասիայի և Ալավերդիի մասնակիցներին
ավարտվել են միջին տարիքի և տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները, որն իրականացրել է «Ռոստելեկոմը»՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
15:09
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արցախում նշում են Ճարտար քաղաքի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Աղբյուր` Panorama.am
15:00
Հեծանվորդների Եվրոպայի առաջնությունում այսօր Ռոբերտ Խաչատրյանն է
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երեկ Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թրամփը դադարեցրել է սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դադարեցվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին զինելու և...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչպես է սուտը հնարվում. Լոքյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին
«Գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ և ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկել, այդ մասին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում. Արշակ Հայրապետյան
Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
14:30
ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմոն գործով 18 անդամի դատավարությունը:
Աղբյուր` Panorama.am
14:23
Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Աղբյուր` Panorama.am
14:16
ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող՝ մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով, Ծառայությունում բոլոր գործընթացներն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
Աղբյուր` Panorama.am
13:47
Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն
«Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն
Աղբյուր` Panorama.am
13:25
Բարեգործություն՝ Telcell տերմինալներով
«Հանգանակված գումարները արագ տեղ կհասնեն՝ առանց միջնորդավճարի գանձման»,- հայտնում են հիմնադրամից»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության օգտագործման համար իրավախախտումները չեն կանխարգելվում»
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հատուկենտ են մարդիկ, որ այդքան հստակ են ձևակերպում մտքերը, ինչպես ՀՀ նախագահը. քաղաքագետ
««Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ»:
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արցախում
ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :
Աղբյուր` Panorama.am
12:41
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՌԴ-ն հասկանում է՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղվի. քաղաքագետ
Հակամարտությունները երբեք չեն կրկնում միմյանց, և հայելային անդրադարձերն ուղղակի բացառվում են:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}