Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Հանրապետության տարածքում hունիսի 29-30-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ