Ճապոնիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 32-ի
Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կյուսյու կղզում, ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 32-ի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհի մասին։ Եվս10 մարդ համարվում է անհետ կորած։ Նրանց որոնում են ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության և հրշեջ ծառայության ավելի քան 2 հազար աշխատակիցներ։
Հորդառատ անձրևների պատճառով կղզում սողանքներ են առաջացել։ Քանդվել են տներ, երկաթուղային կամուրջներ և ճանապարհներ։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում անձրևների հետևանքով տարհանում են քաղաքներից մեկի բնակչությանը
- Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին