Թրամփը դադարեցրել է սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դադարեցվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին զինելու և ուսուցանելու ԿՀՎ ծրագիրը: Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, Կենտրոնական հետախուզական վարչության կողմից հաստատված այս ծրագիրը դեռ 2013 թվականից նպատակ ուներ լրացուցիչ ճնշում գործադրել Ասադի վարչակազմի վրա՝ զինելով ու ուսուցանելով վարչակազմի դեմ պայքարող սիրիացի ընդդիմադիր և ապստամբ ներկայացող տարբեր ուժերի:
Washington Post-ի փոխանցմամբ, սակայն ծրագիրը բազմիցս քննադատությունների է ենթարկվել արդյունավետության հետ կապված, ինչն ավելի տեսանելի է դարձել այն բանից հետո, երբ ռուսական օդուժը ռազմական գործողություններ սկսեց իրականացնել Սիրիայում:
Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, Թրամփի որոշումը ազդակ է առ այն, որ վերջինս հետաքրքրված է սիրիական խնդրում ռուսական կողմի հետ համատեղ աշխատելու հարցում, քանի որ տևական ժամանակ է, ինչ ռուսական կողմը պնդում է ամերիկյան այդ գաղտնի ծրագրի կասեցման անհրաժեշտության շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ