17:00 20/07/2017

Մշտապես ամենախոցելիների կողքին. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 97 տարեկան է

Panorama.am-ն իր ընթերցողին է ներկայացնում Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման և գործունեության պատմությունը՝ մարդկային ճակատագրերի հուզիչ ու սրտաշարժ դրվագներով։

Հաջորդիվ կներկայացնենք նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատմությունը։

93-ամյա Նորա Բաղդասարովան ցույց է տալիս զինվորական համազգեստով մի երիտասարդ կնոջ լուսանկաը, որին նայելիս դժվար է հավատալ, որ դա հենց ինքն է:  

«Ես մասնակցել եմ Մեծ Հայրենական պատերազմին, ավիացիայում եմ եղել», - պատմում է նա ու պահարանից հպարտությամբ հանում տասնյակից ավելի մեդալներով զարդարված կոստյումը:
Տիկին Նորան և ևս 119 միայնակ փախստական հանրակացարանաբնակ ծերեր «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում օգնություն են ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:

Երիտասարդ կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են  տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:

«Կարմիր խաչի աղջիկներն ու տղաները ամեն ինչով մեզ օգնում են, զրուցում են մեզ հետ, տանում են զբոսանքի, թատրոն, կինո, եկեղեցի: Թերթ են կարդում մեզ համար», - ժպիտով ասում է նա:  Ծանր պայմանները չեն վհատեցրել հերոս կնոջը, նա պատրաստ է սիրով  պատմել իր կյանքի պատմությունը, և թե ինչ կարևոր են իր համար Կարմիր խաչի կամավորների այցելությունները, որոնց վաղուց թոռնիկ է կոչում:
 

Արցախի փողոցի հանրակացարանում բնակվողները հիմնականում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել՝ կորցնելով ամեն ինչ՝ հարազատներ, ընկերներ, տարիների աշխատանքի արդյունքում ստեղծած տունուտեղ, ունեցվածք, դիրք: Այսօր նրանք ծեր են, հիվանդ ու միայնակ, շփվում են միայն միմյանց հետ, ապրում մոռացության մեջ: Միայն Կարմիր խաչի երիտասարդ կամավորներն են` իրենց ժպիտներով, բարությամբ ու հոգատարությամբ կյանք հաղորդում նրանց տխուր առօրյային: Տիկին Նորան ուրախությամբ նշում է, որ կամավորները նույնիսկ օգնում են իրենց լվացք անել, ու անպայման գալիս են իրենց ծննդյան տոներին, որոնք բացի նրանցից այլևս ոչ ոք չկա, որ հիշի:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը հանրակացարանաբնակ երեխաների հետ աշխատանքն է, որի շրջանակներում ծրագրի կամավորները շաբաթվա ընթացքում բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում հանրակացարանաբնակ երեխաների համար ՀԿԽԸ կողմից հիմնադրված «ժպիտների ակումբ» դասասրահում, օգնում են երեխաներին տնային հանձնարարությունները կատարել, կազմակերպում են ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում են կինոդիտումներ և քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաներով: Ամռան ամիսներին հանրակացարաբնակ առավել կարիքավոր երեխաների համար ճամբարներ են կազմակերպվում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն օժանդակ կառույց մարդասիրական ոլորտում, դեռ 20 տարի առաջ է ձեռք մեկնել Ադրբեջանից եկած մեր հայրենակիցներին՝ նախաձեռնելով հանրակացարանաբնակ ծերերին ու երեխաներին աջակցության այս ծրագիրը, որն իրականացվում է սոցիալ-առողջպահական ուղղության շրջանակներում: Այն միայն մեկն է այն բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերից, որ ՀԿԽԸ-ն իրականացնում է երկրում։

Այս տարի մարտի 19-ին երկրում գործող ամենամեծ ու ամենահին մարդասիրական կազմակերպությունը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, տոնեց իր հիմնադրման 97 ամյակը: Ընկերության 11 մարզային, 1 տարածաշրջանային և 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով է իրականացվում  ՀԿԽԸ առաքելությունը` համախմբելով մարդասիրության ուժը` մեկ նպատակի շուրջ` թեթևացնել մարդկային տառապանքները, սատար կանգնել այն իրավիճակներին, որոնք կարող են խոցելիության պատճառ դառնալ:
Ընկերության գործունեության առավել ակտիվ շրջանը սկսվեց 1988 թվականից, երբ երկրաշարժից անմիջապես հետո ընկերությունն արձագանքեց աղետի հետևանքով տուժածներին: Առաջին ինքնաթիռները, որոնք աջակցություն ցուցաբերեցին մեր ազգաբնակչությանը՝ Կարմիր խաչի միջազգային ընտանիքի ինքնաթիռներն էին: 1995 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Հնարավորություն ունենալով կիսելու գրեթե ամբողջ աշխարհի փորձն ու հմտությունները, ՀԿԽԸ-ն կարողացավ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հսկայական առաջընթաց ապրել` դառնալով հմուտ ու հուսալի գործընկեր այդ ընկերությունների և բազմաթիվ այլ կազմակերպությունների համար: Տարեցտարի ընդլայնելով իր գործունեությունը և ընդգրկելով շահառուների նոր խմբերի՝ Ազգային ընկերությունը սոցիալական օգնության ծրագրերին զուգահեռ սկսեց զարգացման լայնածավալ ծրագրեր իրականացնել:

Երկրաշարժը ցույց տվեց, որ եթե մարդիկ պատրաստված լինեն, զոհերի ու վիրավորների թիվն այդքան մեծ չէր լինի: Եվ քանի որ Հայաստանը ենթակա է բնական ու տեխնածին գրեթե բոլոր աղետներին, աղետների կառավարումը դարձավ Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից մեկը, որի հիմնական նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը բնական և տեխնածին աղետների նկատմամբ` համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման միջոցով և հզորացնել ՀԿԽԸ աղետների նախապատրաստման և արձագանքման համակարգը:  Այս ուղղությամբ շրջանակներում է, որ վերջին տարիներին ՀԿԽԸ-ն առաջիններից մեկն է արձագանքել երկրում տեղի ունցող աղետներից տուժածներին, նրանցից ամենախոցելիներին տրամադրելով առաջին անհաժեշտության իրեր, սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, դրամական օգնություն: 

Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության հիմքում ընկած է կամավորությունը և կազմակերպությունն առաջնորդվում է Շարժման յոթ հիմնարար սկզբունքներով. մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն, համընդհանրություն:  Տարվա կտրվածքով ՀԿԽԸ-ն ունենում է 2500-3000 կամավոր, մեծ մասը՝ երիտասարդներ: Կամավորներն անցնում են համապատասխան պատրաստվածություն և ներգրավված են ՀԿԽԸ բոլոր ծրագրերում, և նրանց նվիրված ու անշահախնդիր գործունեության շնորհիվ է հնարավոր դառնում նման ծավալի գործունեությունը իրականացնել և մատչելի դարձնել ծառայությունները՝ շահառուների համար:

Մարտահրավերներին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար ժամանակին համընթաց է հարկավոր քայլել, և այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում հետևյալ հիմնական ռազմավարական ուղղություններով` աղետների կառավարում, առաջին օգնություն, բնակչության տեղաշարժ, Որոնում ծառայություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, սոցիալ-առողջապահություն, մարդասիրական արժեքների տարածում: ՀԿԽԸ հիմնական շահառու խմբերն են՝ առավել խոցելի տարեցներ, քաղաքային և գյուղական խոցելի համայնքների բնակիչներ, երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ և երեխաներ, փախստականներ, ապաստան հայցողներ, Սիրիայից տեղահանված անձինք, տուբերկուլյոզով հիվանդներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ և ՄԻԱՎ-ի առումով ռիսկի խմբեր, անհայտ կորածների ընտանիքներ և այլն:

Վերջին տարիների լուրջ մարտահրավերներից էր 2012 թվականի ապրիլին սիրիահայերի ներհոսքը Հայաստան: Առաջին իսկ օրվանից Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքեց մեր հայրենակիցների խնդիրներին, ընդգրկելով նրանց արդեն եղած ծրագրերում, որոնք իրականացվում են  ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ: Այսօրվա դրությամբ սիրիահայերը տարբեր ծրագրերի միջոցով 2.5 միլիոն դոլարի սահմաններում աջակցություն են ստացել տարբեր բաղադրիչներով՝ մուտքի պայմանների բարելավում, սահմանային մոնիտորինգ,սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, ուղղորդում, տնտեսական և սոցիալ-մշակութային ինտեգրում և այլն: Այս ուղղությամբ գործունեության արդյունավետությունն ապացուցվել է տարբեր կազմակերպությունների մոնիտորինգների և գնահատումների արդյունքում: Բիզնեսի աջակցություն ստացածների 80 տոկոսից ավելին նշել են, որ նրանց կյանքի որակը բարելավվել է, իսկ ընտանիքների 75 տոկոսն ասել է, որ իրենց եկամուտները զգալիորեն աճել են ՀԿԽԸ աջակցությամբ եկամտաբեր գործունեությունը ծավալելու արդյունքում՝ ամիսը 35-40 000 դրամից հասնելով 300 000 դրամի և ավելի:

Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները ևս, ինչպես 6000 այլ  սիրիահայեր, աջակցություն են ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, որի շնորհիվ կարողացել են նոր կյանք սկսել Հայաստանում:

Հալեպում  Րաֆֆին ունեցել է ռետինե և պլաստմասե պահեստամասերի սեփական գործարան ու խանութներ, իսկ նրա կինը՝ Յոլանդը չի աշխատել, զբաղվել է երեք երեխաների դաստիարակությամբ: 2012 թվականին նրանց 25-ամյա որդին եկել է Հայաստան` ուսումը շարունակելու, այնուհետև իրենք են եկել` փոքր աղջկան կրթության տալու համար: Այդ ընթացքում Հալեպում պատերազﬓ ուժգնանում է, որի հետևանքով ավիրվում է Ռշտունիների ողջ ունեցվածքը, և ամուսինները մնում են Հայաստանում` ունենալով միայն աշնանային հագուստ:
Սկզբում, իհարկե, շատ սիրիահայերի նման շատ դժվարություններ են ունեցել, ապրել են Սիրիայից բերած խնայողություններով: Հաշվի առնելով Յոլանդի խոհարարական տաղանդը` ամուսինները որոշում են սիրիական քաղցրավենիք պատրաստել և վաճառել:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նրանց խոհարարական գործիքներ է տրամադրում, ու ամուսիններն սկսում են իրենց գործը: Մասնակցելով տարբեր ցուցահանդես-վաճառքների` նրանք ձեռք են բերում հաճախորդներ, որոնց թիվը գնալով աճում է: Այսօր Յոլանդն ու Րաֆֆին համագործակցում են նաև Հալեպ խանութի հետ` այնտեղ վաճառելով իրենց պատրաստած անուշեղենները:

«Տնից ենք աշխատում` արևելյան քաղցրավենիք, տորթեր, ճաշատեսակներ պատրաստելով: Հեռախոսով և կայքով պատվերներ ենք ընդունում: Համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք օգտվում են ﬔր պատրաստածներից՝ իրենց տարբեր հանդիպուների և միջոցառումների ժամանակ»,- պատմում են նրանք՝ հավելելով, որ հուսով են՝ պատերազմը շուտով կավարտվի, ու մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց երկիրը։ Սակայն նրանք հետ չեն գնալու, քանի որ իրենց հայրենի երկիրը Հայաստանն է և ուզում են ﬓալ այստեղ, որ իրենց գործը շարունակեն ու ծաղկեցնեն:

ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների կարիքների հնարավորինս բավարարմանը և խոցելի համայնքների կայուն զարգացմանը:
Կարիքները միշտ էլ ավելի շատ են, քան միջոցները, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում,  գործունեության շրջանակն ընդլայնելու և շահառուների նոր խմբերի ընդգրկելու  համար ուղղությամբ: Հանդես գալով որպես վստահելի գործընկեր և  զուգահեռաբար բարելավելով ծառայությունների որակը  ՀԿԽԸ-ն  մշտապես փնտրում ու հայթայթում է միջազգային և տեղական ռեսուրսներ՝ արձագանքելու շահառուների մարդասիրական կարիքներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}