Հնդկաստանում նոր նախագահ են ընտրել
Հնդկաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով CNN-ին։
Հնդկաստանի 14-րդ ղեկավար է ընտրվել իշխող «Բհարատիա Ջանաթա պարտիի» թեկնածու Ռամ Նատհ Կովինդը։ Նրա օգտին քվեներ են տվել ընտրիչների կոլեգիայի 5 հազար անդամներից 2390-ը։
Հուլիսի 25-ին կկայանա 71-ամյա Կովինդի երդմնակալության արարողությունը և նա կդառնա Հնդկաստանի նախագահը։ Դրանից առաջ նա պետք է դուրս գա կուսակցությունից։
Կովինդը «Բհարատիա Ջանաթա պարտիի» անդամ է 1991 թվականից։ 1994-2006 թվականներին եղել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ, 2015-2017 թվականներին՝ Բիհար նահանգի նահանգապետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ