Արցախում 79 հիվանդի տեղադրվել է 98 ստենտ
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 249 հիվանդ. 190 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 79 հիվանդի տեղադրվել է 98 ստենտ:
Նախարարությունից մանրամսնում են, որ Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Այդ ծրագրով առաջին կիսամյակում 55 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 368 սրտամկանի սուր ինֆարկտ է գրանցվել, որոնցից 193-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով: