Հարցազրույցներ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Հայաստան
ՀՀ արտգործնախարար Է Նալբանդյանը և Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Ա. Սաբադոսը մտքեր են փոխանակել

միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ է արվել Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։ Նախարար Նալբանդյանը կարևորել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։
Աղբյուր՝mfa.am

18:44 Հայաստան
Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով:

Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Երևանյան ամառ 2017» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան տարբերանշանով, որն իր մեջ կրում է ուրախ ու հետաքրքիր առօրյայի կազմակերպման ամբողջ գաղափարախոսությունը: «Երևանյան ամառ 2017»-ը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ: Տեղեկատվական բուկլետներն այսօրվանից կբաժանվեն բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում: Միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի նաև քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում:

18:20 Հայաստան
Կայացել է գործնական էթիկետի և դիվանագիտական արարողակարգերի ֆրանսիացի առաջատար փորձագետ-խորհրդատու Աննա Դեբարի մամուլի ասուլիսը:

Վարպետության դասընթացի շրջանակներում քննարկվել են էթիկետի, արարողակարգի, վարվեցողության կանոնները (savoir-vivre) և քաղաքավարության սկզբունքները, էթիկայի հետ առնչվող մարդկային գլխավոր արժեքները, հաճախորդների հոգեբանությունը, էթիկական կոդեքսների կարևորությունը հյուրընկալության և հյուրասիրության ոլորտներում, հաճախորդներին ողջունելու և ներկայանալու կանոնները, օտարերկրացի հաճախորդների հետ հարաբերությունները, հագուստի և արտաքինի (dress code) դերն ու կարևորությունը, վերբալ հաղորդակցությունները, մարմնի լեզուն, ժեստերը, դիմախաղը, ժպիտը, հաճախորդների սպասումները բացահայտելու և նրանց հետ զրուցելու արվեստը:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյանը Բրյուս Ուիլկինսոնի հետ ունեցած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին շարունակաբար ցուցաբերած մարդասիրական օգնության համար

Բ. Ուիլկինսոնը Հայաստան է ժամանել Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Նա ղեկավարում է Նյու Յորքում հիմնված, արդեն 105 տարի գործունեություն ծավալող Կաթոլիկ բժշկական խորհուրդը (CMMB), որը վերջին 25 տարվա ընթացքում Հայաստան Արցախ հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ։ Նա
պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում տեղական դեղարտադրության առաջընթացին։ Բրյուս Ուիլկինսոնը պարգևատրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Հուշամեդալով։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

17:40 Հայաստան
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձանց ինքնությունը

Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի լույս 6-ի գիշերը՝ ժամը 02:37-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն  կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել է դեղատան մուտքի դռների փեղկերը, մուտք գործել դեղատուն և հափշտակել տարբեր տեսակի դեղորայք:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

17:25 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարության ներքո գործող բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքներում և դրանց հարակից համայնքների մերձակայքում իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ

Համապետական շաբաթօրյակին մասնակցել են ոչ միայն ԲՀՊՏ-ների այլև նախարարության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: Համապետական շաբաթօրյակին միացել են նաև Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:12 Աշխարհում
Մայիսի 27-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Ելույթ ունենալով խորհրդաժողովի օրակարգում ներառված «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» խորագրով հանդիպամը՝ Կ. Նազարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ - Հայ Դատի հանձնախումբ ձևաչափով արդեն ավանդական դարձած քննարկումների բովանդակությանը, մասնակիցներին ներկայացրել Հայաստանի ու ԵՄ կառույցների, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, համատեղ ու համադրված աշխատանքի կարևորությունը:
Աղբյուր՝ mfa.am

16:47 Աշխարհում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը ծանոթացել է Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին
Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհի շուրջ 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Հիմնանորոգվող ճանապարհի հիմքի ասֆալտբետոնե խառնուրդով շերտը փռված է։ Հաջորդ փուլը ասֆալտապատումն է:
Աղբյուր՝ mtcit.am
16:33 Հայաստան
Քննարկվել են ՄՄԿ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Շաբադոսի հետ հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը Հայաստանի միգրացիոն ոլորտին վերաբերող փաստաթղթերի մշակման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների և առկա կարիքների ընտրության արդյունավետության բարձրացման տեսանկյունից փոխնախարարն առաջարկել է, որպեսզի ՄՄԿ հայաստանյան գրասենյակն ավելի սերտորեն համագործակցի Միգրացիոն պետական ծառայության հետ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

16:20 Հայաստան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ

ՀՀ ԳԱԱ նախագահը նշել է, որ 2018 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշելու է հիմնադրման 75-ամյակը: Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների գիտնականների ֆորում, որը կզուգակցվի հոբելյանական միջոցառումներով:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

15:43 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է,

որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 15-ից:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:32 Աշխարհում
Լոնդոնում` Թեքեյան Խնամակալ Մարմնի նախաձեռնությամբ կայացել է տոնախմբություն` նվիրված Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում Գ.Տահտայան կիրակնորյա դպրոցի սաներ, ինչպես նաև այլազգի բարեկամներ: Միջոցառումը սկսվել է Հայաստանի ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վ. Ուզունյանը:
Մամուլի հաղորդագրություն

14:35 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ա. Միշարինը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Ս. Վալկոն

անդրադարձել են ուղևորափոխադրումներին վերաբերող հարցերին: Վ. Մարտիրոսյանն ընդգծել է սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

 

 

13:16 Հայաստան
Մայիսի 30-ին 16:00-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում տեղի կունենա «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՄՆ, dasaran.am-ի, ՀՀ գրողների միության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացնում է ընթերցանության համահայկական օլիմպիադա: 1-ին փուլը անցկացվել է դպրոցներում: Ժյուրին, որը բաղկացած է ուսուցիչներից, գրողների միության անդամներից, ովքեր ապրում են տվյալ քաղաքում կամ համայնքում, որոշել է դպրոցի հաղթողներին: Այնուհետև դպրոցի հաղթողները մրցել են մարզային փուլում, որի հաղթողներն էլ` կմրցեն հանրապետական փուլում: Այս տարի ևս մրցույթին մասնակցել են հազարավոր 6-րդ դասարանցիներ: Եզրափակիչ փուլին կմասնակցեն 33 դպրոցական:
Մամուլի հաղորդագրություն

12:43 Աշխարհում
Մեսսին իր կարիերայի ընթացքում 4- րդ անգամ Ոսկե խաղակոշիկ է վաստակել

Արգենտինացի ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնության լավագույն հարձակվողների վարկանիշում առաջին հորիզոնականում է հայտնվել:

16:44 Հայաստան
Համապետական շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները,

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը: Մարզերում և Երևանում գործող երեխայի  խնամքի հաստատությունների, տուն-ինտերնատների անձնակազմը վաղ առավոտից սկսել է հաստատությունների հարակից տարածքների մաքրման և աղբահեռացման աշխատանքները: Հաստատություններում բնակվող տարեցներն ու երեխաները նույնպես մասնակից են եղել «Մաքուր Հայաստան» ծրագրին:
Աղբյուր՝ ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

16:33 Հայաստան
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում պատճաշ տեսքի է բերվել նաև Արտաշատի խճուղու հարակից տարածքը:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով ճանապարհին հարող տարածքից հեռացվել է մեծ քանակությամբ աղբ: Մասնակիցներին տեղում բաժանվել են աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, օգտագործվել են նաև տեխնիկական միջոցներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:20 Հայաստան
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նշվել է Ֆիդայատոնը:

Քաղաքապետի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:06 Աշխարհում
Ոստիկանությունը բացատրել է Մոսկվայի կենտրոնում երեխայի ձերբակալումը

Ինչպես նշել էին մայրաքաղաքի գլխամասային գրասենյակում, տղան մուրացկանությամբ է զբաղվել: Ընդդեմ երեխայի հոր վարչական զեկույց է կազմվել:

15:42 Հայաստան
Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցները մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին

Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող նախարարության մասնաշենքի հարակից տարածքը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

15:30 Հայաստան
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում ներառվել է նաև Հաղթանակի զբոսայգու տարածքը:

Մինչ գործընթացի մեկնարկը՝ բոլոր մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, բահեր, փոցխեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավոտյան մեկնարկած աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցների ուժերով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները
17:24 29/05/2017

Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}