11:50 23/11/2007 » Քաղաքական
ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է 15 ՄԼՆ 275 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Համազգային դրամահավաքի 10-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով: Հավաքված գումարն ուղղվելու է Հայաստանի Տավուշի մարզի և Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանի գյուղերի վերականգմանը:
«Հայաստան» հիմնադրամի տվյալներով, հեռուստամարաթոնին ակտիվ մասնակցել են Լոս-Անջելոսի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ազգաբնակչությունը: Տասներորդ հեռուստամարաթոնը մեկնարկել է Լոս-Անջելոսում՝ նոյեմբերի 22-ին ժամը 8.00-20.00(տեղական ժամանակով 20.00-ից մինչև այսօր առավոտյան 8.00 ): Հեռուստամարաթոնն ուղիղ եթերով հեռարձակել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Մինչև հեռուստամարաթոնի սկիզբը «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը անցկացրել է հեռախոսամարաթոն, որի արդյունքնում Հայաստանի 2500 կազմակերպություններից հավաքվել է 142մլն 950 հազար դրամ, որից 120մլն 112 հազարն արդեն փոխանցվել է հիմնադրամի հաշվեհամարին:
Նոյեմբերի 15-18-ն անցկացված եվրոպական հետախոսամարաթոնի արդյունքնում հավաքվել է 1.1 մլն եվրո, 250.000 դոլար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսած 1996թ. անցկացնում է ամենամյա հեռուստամարաթոն: «ՎՏԲ» բանկի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել առանց միջնորդավճարի ապահովել գումարների փոխանցումը հիմնադրամի հաշվեհամարին:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:06 09/02/2010 » Սպորտ
18:02 09/02/2010 » Քաղաքական
Ռ. Աղաև. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են գերտերություններին
18:00 09/02/2010 » Մշակույթ
17:55 09/02/2010 » Հասարակություն
Վրաստանում հնարավոր է հայկական հեռուստաալիք փակվի. Վրացական թերթ
17:34 09/02/2010 » Իրավունք
Ադրբեջանում նաև «Եվրոնյուզ»-ին են գրաքննում
Ի. Ալիևն ու նրա քարոզիչները «Եվրոնյուզ»-ի անունն օգտագործում են երկրի ներսում նպաստավոր քարոզչություն անելու համար: Սա նշանակում է` Ալիևի ասածներն այլևս լուրջ չեն ընկալվում անգամ սեփական երկրում:
