Քառյակի հանդիպումը մեկնարկել է, կքննարկվի նաև արտահերթ նիստ գումարելու հարցը
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումը, որին ներկա են խմբակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր մշտապես մասնակցում են այս ձևաչափին` ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ընդունող ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Բացառություն է կազմում միայն «Ժառանգությունը», որից հանդիպմանը ներկա է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը բացակայում են:
Այսօրվա քննարկման առարկան է մինչև ապրիլի 28-ը, ենթադրաբար արդեն երեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալու որոշումը: Արտահերթ նիստի օրակարգում պետք է լինի պարտադիր կուտակային բաղադրիչի քննարկումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ