Ձևական տրամաբանությամբ դեպի կոալիցիա. Ա.Ռուստամյանը բացառում է
«Մենք չենք մտնի կոալիցիա ձևական տրամաբանությամբ: Եթե խնդիր կա լուծելու` այո, բայց ձևական երբեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպման մանրամասները ներկայացնելով:
Նրա խոսքով, Դաշնակցությանը մեղադրում են նրանում, որ ներկայացրած յոթ կետերի միակ նպատակը կոալիցիա մտնելու մոլուցքն է, բայց եթե իշխանությունները վերապահումներ ունեն իրենց առաջարկած կետերի առումով, որոնց կատարմամբ, ըստ Ա.Ռուստամյանի, արդեն հաջորդ տարի արդեն դրական փոփոխությունները ակնհայտ կլինեն, ապա իրենք կմնան նույն համոզմանը, ինչ այսօր ունեն:
Նա չթաքցրեց, որ ընթանում են բանակցությունները իշխանությունների հետ:
«Այո բանակցում ենք, որպեսզի հասնենք մեր նպատակների իրականացմանը: Բայց մեր որոշումները կախված են իշխանություններից` թե որքան ընդունվեց նրանց կողմից, որքան ոչ: Այդ ամենի արդյունքում կորոշվի, թե ինչ ստացվեց բանակցությունների արդյունքում և որտեղ պետք է լինի Դաշնակցությունը»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե եթե իշխանությունները պահպանեն իրենց վերապահումները կետերի մասով, բայց մասնակի ընդունեն դրանք, Դաշնակցությո՞ւնն էլ մասնակի կոալիցիայում ներկայացված կլինի, Ա.Ռուստամյանը նշեց` դու կամ կոալիցիայում ես ու կիսում ես պատասխանատվությունը, կամ ոչ:
«Եթե կընդունվեն մասնակի, կնշանակի, որ մենք կմնանք այնքան ժամանակ ընդդիմադիր, մինչև ընդունվեն ամբողջական: Եթե յոթ կետերը ընդունվեին, ապա մենք պատրաստ կլինեինք պատասխանատվությունը կիսել կոալիցիայում»,- նշեց Ա.Ռուստամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ