Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:
Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ