Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարանի) խոսնակ Ջիհադ Լահամը:
«Նախագահի թեկնածուները կարող են 2014 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը իրենց հայտը ներկայացնեն Սահմանադրական դատարան»,-ասել է Լահամը` ավելացնելով, որ Սիրիայի այն քաղաքացիների համար, ովքեր երկրում չեն, ընտրություններն անց են կացվելու մայիսի 28-ին` համապատասխան երկրի իրենց դեսպանատանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը մարտին ընդունել էր օրենք, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ թույլ էր տալիս ընտրություններին մասնակցել մի քանի թեկնածուի: Օրենքի համաձայն` նախագահի թեկնածուն կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարում Սիրիայում բնակված յուրաքանչյուր ոք, ով չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է 250 պատգամավորներից գոնե 35-ի աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին