Քաղաքագետը վստահ չէ, որ քառյակի հանրահավաքները իշխանափոխության միջոց կարող են լինել
Ակտիվ և աշխույժ նախընտրական շրջանը դեռ չի մոտեցել, բայց դրա ժամանակը կգա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական սպասվող զարգացումներին, ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ նրա, ուժերը կփորձեն ակտիվանալ, օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, իսկ իշխող մեծամասնությունը կպաշտպանի սեփական դիրքորոշումները:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական քառյակին, քաղաքագետը վստահ չէ, որ նրանց հանրահավաքները կարող են քանակապես և որակապես հանդես գալ որպես Հայաստանում իշխանափոխության միջոց:
«Մենք ձգտում ենք, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունենա ընտրությունների միջոցով: Հայաստանի հասարակությունը համաձայն է այս մոտեցման հետ, բացառությամբ ծայրահեղականների»,- ասաց նա:
Խոսելով այդ ուժերի 12 պահանջների մասին, Ալեքսանդր Մարկարովը կարծիք հայտնեց, որ պետք է ունենալ օբյեկտիվ մոտեցումներ, ոչ թե ապրել բարի ցանկությունների աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ