Կալիֆորնիայի սենատի՝ ԼՂՀ անկախության ճանաչման որոշումն ունի հոգեբանական բնույթ. Ա. Իսկանդարյան (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու որոշումը իրավական նշանակություն չի կարող ունենալ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք` օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման AJR 32 բանաձևը:
«Այս որոշումն ունի հոգեբանական, նաև քաղաքական բնույթ, քանի որ Ամերիկայի միացյալ նահանգներում Կալիֆորնիան հայկական ամենամեծ համայնքն ունի»,-նշեց քաղաքագետը:
Ըստ բանախոսի՝ Կալիֆորնիան ինչ-որ դեր է խաղում ԱՄՆ-ու, ինչը չափազանցնել պետք չէ:
«Եթե 4-ի փոխարեն 44 նահանգները ճանաչեն Լեռնային Ղարաբաղը, իրավականորեն ոչինչ չի փոխվի»,-ավելացրեց Իսկանդարյանը:
Աշխարհաքաղաքական այլ դիտարկումները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ