Պյոտր Պորոշեկոն ստորագրել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման բերաբերյալ օրենքը` Գերագույն Ռադային կողմից այն հաստատվելուց անմիջապես հետո: Այս մասին տեղեկացնում է «Ունիան» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, այսօր ասոցացման համաձայնագիրն հավանության էր արժանացել թե ուկրաինացի օրենսդիրների, թե Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից:
Հավելենք, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն հայտարարել էր Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին, համաձայն որի, Ուկրաինայի ԵՄ ասոցացման համաձայնագրի գործարկումը հետաձգվում է մեկ տարով և ուժի մեջ կմտնի 2015 թ-ի դեկտեմբերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ