Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան նույնպես ցանկանում է հանդիպում կազմակերպել. քաղաքագետ (տեսանյութ)
Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը ՆԱՏՕ-ի գագաթանաժողովն էր, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների և արտաքին քաղաքական գործընթացների մասին, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Բնականաբար մեզ համար այդ միջոցառման կարևորությունը ոչ միայն և ոչ այնքան փաստաթղթերն ու հայտարարություններն են, որոնք հնչել են և տարբեր մեկնաբանություններ ստացել, այլ հենց իրադարձության փաստը: Հասկանալի է, որ վերջին մի քանի ամսվա զարգացումների համատեքստում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների և այսպես կոչված նոր սառը պատերազմի պայմաններում Հայաստանին ավելի դժվար է պահպանել այն բալանսավորված արտաքին քաղաքականությունը, որն ամբողջ այս երրորդ հանրապետության անկախության ընթացքում եղել է գլխավոր առանձնահատկությունը»,-նշեց Մինասյանը:
Քաղաքագետը տեղեկացրեց, որ խոսք է գնում, թե Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան նույնպես ցանկանում է կազմակերպել նպանատիպ հանդիպում, ինչպիսին որ տեղի ունեցան օգոստոսին և սեպտեմբերին :
Քաղաքագետի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում :
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ