Սահմանադրական փոփոխությունները մարդիկ անմիջապես չեն զգա. ՀՀԿ-ական
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը խորհրդարանական կառավարման կողմնակից է եղել դեռևս 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ:
«Խորհրդարանական կառավարման համակարգին կողմ լինելն ամենևին չի նշանակում կողմ լինել սահմանադրական ցանկացած բարեփոխման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասա նա:
ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է, որ անցում կատարեն հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակն է երկրում բարելավել կառավարման համակարգը և իշխանությունը կենտրոնացնել ոչ թե մի մարդու ձեռքում, այլ կոլեգիալ մարմնի, որի մեջ մտնում է նաև ընդդիմությունը:
Խոսելով Վենետիկի հանձնաժողովի տված դրական եզրակացության մասին, նա ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն այն դիտարկումն է անում, որ պետք է լինի քաղաքական համաձայնություն, քննարկումներ, քանի որ առանց դրա երբեք սահմանադրական բարեփոխումները չեն իրականացվի:
ՀՀԿ-ականի դիտարկման, սահմանադրական բարեփոխումների ընդունման հենց հաջորդ օրը քաղաքացիներն իրենց վրա փոփոխություն չեն զգա, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն սկսի գործել Սահմանադրության դրույթները, մարդիկ անպայման կզգան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ