Հանրահավաքում հնչելու են իշխանափոխության կոչեր. Ռ.Հակոբյան
Հանրահավաքում հնչելու են իշխանափոխության կոչեր. եռյակը հետ չի կանգնել իշխանափոխության գաղափարից: Այս մասին ԱԺ-ում կայացած եռյակի աշխատանքային քննարկումից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Ժողովուդն այլևս խոսքերի հանրահավաք չի ակնկալում, այլ սպասում է, որ խոսքը գործ դառնա: Բայց դա պետք է միասնական հարթակով լինի և ոչ թե այդ հարթակը դառնա դեբատների դաշտ: Մենք չպետք է դառնանք կարգախոսների գերի և պետք է գնանք իշխանափոխության»,- ընդգծեց նա:
Պատգամավորը նշեց, որ իշխանափոխության գաղափարից ոչ իշխանական եռյակը չի հրաժարվի: Անցած հանրահավաքին անդրադառնալով նա միայն նշեց, որ տարբեր գնահատականներ կարող են հնչել, բայց մեկ բան ակնհայտ է` ժողովուրդը միասնություն էր ակնկալում, այնպես որ այդ հանրահավաքը կարելի է համարել հոկտեմբերի 24-ի հանրահավաքի նախապատրաստում:
Նա նաև հավաստիացրեց, որ Ր. Հովհաննիսյանը մասնակցելու է հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է եռյակի առաջնորդների հնարավոր հանդիպմանը, ապա Ռ.Հակոբյանը չբացառեց, որ այն կարող է տեղի ունենալ, թեև կոնկրետ այս պահին դրա վերաբերյալ քննարկում չի եղել:
Ավելին` «Ժառանգություն»-ում և ոչ էլ եռյակի նիստում չեն քննարկվել նաև Զարուհի Փոստանջյանի առաջարկները եռյակին: Հիշեցնենք, Զ.Փոստանջյանը անձամբ էր մշակել այն միասնական օրակարգը, որը, ըստ պատգամավորի, պետք է ունենա եռյակը, եթե իհարկե ազնիվ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ