Գերմանիայի ԱԳ նախարար. ՀՀ-ի կողմից ընդունված որոշումները հարգում ենք
Հայաստանի կողմից ընդունված որոշումները մենք հարգում ենք: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նա առանձնացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսկան միությանն անդամակցելու որոշումը:
«Հայաստանն այդ փաստը որպես խոչընդոտ չպետք է դիտի Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար»,- ասաց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ըստ նրա, Եվրոպան ջանք չի խնայում Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման համար:
Նախարարը կարևորեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում առկա լավ համագործակցությունը, այդ թվում նաև Հայաստանի հետ, շարունակվեն:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Գերմանիայի հետ երկկողմ համագործակցությունը կարևորում են նաև Հայաստան-Եվրամիություն ձևաչափում: Նախարարի խոսքով, շարունակում են աշխատել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի իրավական նոր հիմք ձևավորեն ՀՀ- ԵՆ միջև հարաբերությունների տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ