Հանրահավաքը մեկնարկում է
Քիչ անց Ազատություն հրապարակում կմեկնարկի ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը, որի ինտրիգը թերևս Գագիկ Ծառուկյանի խոստացված ելույթն է ու նաև օդում կախված հարցը` կպահանջե՞ն, արդյոք, այս ուժերը հստակ իշխանափոխություն:
Հավաքվածների ձեռքի մեծ պաստառներ են` «Հաղթանակ» և այլ գրառումներով:
Հիշեցնենք, հանրահավաքը որոշակի վերապահումով, բայց կարելի է անվանել քառյակի հանրահավաք, քանի որ դրան մասնակցում է նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությունը` Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, ում անցած հանրահավաքին ձևաչափ ներառելով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց վերականգնել «հրաշալի քառյակը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ