Նարեկ Գալստյան. ԲՀԿ-ն չի կարող երկրում համակարգային փոփոխություններ անցկացնել (տեսանյութ)
ՍԴՀԿ-ն խորը համոզմունք ունի, որ այսօրվա իշխանությունների և եռյակի առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ որևիցե տարբերություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Խորապես համոզված ենք, որ մեր երկրում օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու դրանք պետք է լինեն ոչ միայն անձերի, այլև համակարգի, իշխանության տրամաբանության փոփոխություն»,-նշեց Գալստյանը:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ արդյո՞ք եռյակի ներկայացված հայտը կարող է ծառայել ժողովրդին և փոփոխություն մտցնել երկրում. «Մեր երկրում մեծ օլիգարխիկ հնարավորություններ ունեցող որևիցե գործիչ իրականում չի կարող լինել ընդդիմադիր»:
Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն չի կարող երկրում համակարգային փոփոխություններ անցկացնել:
ՍԴՀԿ ատենապետի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին