«Անկախ և հպարտ Լեռնային Ղարաբաղ». Ֆրանսիացի լրագրողի անդրադարձը
Ֆրանսիացի անկախ լրագրող Լոուրենս դը’ Հոնդը իր «Լեռնային Ղարաբաղ. Գոյություն ունեցող, բայց չճանաչված հայկական հող» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` նկարագրելով, թե ինչպես է այն զարգանում այլ պետությունների կողմից չճանաչված լինելով հանդերձ:
Հեղինակն իր անդրադարձը սկսում է դեպի Գանձասարի վանական համալիր տանող ճանապարհի նկարագարությամբ: Վանական համալիրը վերջինս ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական լինելու վառ խորհրդանիշ:
Հեղինակը նկատում է, թե ինչպիսի հյուրընկալությամբ և պատրաստակամությամբ են տեղացիները ցույց տալիս դեպի վանական համալիր տանող ճանապարհը:
«Գանձասարի վանական համալիր տանող ճանապարհը անցնում է խիտ անտառի մեջով, որը ձգվում է մինչև լեռան վերին լանջերը: Արևն աստիճանաբար անհետանում է հորիզոնում` ստորոտին զգացնել տալով աշնանային այս եղանակին բնորոշ սառնություն: Ամռան շոգ ամիսներին այստեղ կարելի է տեսնել սևազգեստ քահանաների` կրծքներին հայկական խաչ, զբոսաշրջիկների, նրանց ուղեկցողների և ուխտագնացների, իսկ տարվա մյուս եղնականերին վանական համալիրը պատվում է թանձր մշուշով»,- գրում է հեղինակը:
Վերջինիս դիտարկմամբ` Գանձասարի համալիրը ցույց է տալիս Լեռնաին Ղարաբաղի միաժամանակ թե վանական և թե աշխարհիկ մշակույթի կրող լինելը: Ըստ նրա` պատկերն ավելի անկհայտ է դառնում վանական համալիրից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վանք գյուղի օրինակով, որը յուրովի է արտահայտում շրջանի ժամանակակից պատմությունը: Վանք գյուղի օրինակով էլ հեղինակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում սփյուռքահայերի ունեցած ներդրումն ու ավանդը:
«Ամեն տարի երկրում համահայկական դրամահավաք-նվիրատվություն է նախաձեռնվում, որի արդյունքերի վառ վկայություններն են բարեկարգված ճանապարհները, վերակառուցված վարչական շինությունները, մայրաքաղաքի վերանորոգված փողոցները, ինչպես նաև ծնելիության մակարդակի խթանումը մուսուլմանական պետություններով շրջապատված այս երկրում»,- գրում է հեղինակը:
Նա Լեռնային Ղարաբաղը բնութագրում է որպես «անկախ և հպարտ, ինչպես որ վայել է լեռնային երկրին»:
Հեղինակի խոսքով, չնայած բնակչության փոքրաթիվ` 150.000 թվաքանակին, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք չի ընկրկել և առաջիններից մեկն էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ցանկություն հայտնեց միանալ Հայաստանին, «պետություն, որի հետ ղարաբաղցիները կապված են իրենց կրոնով, լեզվով ու մշակույթով»:
«Անկախության հռչակումը, որին հաջորդեց նաև հանրաքվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառ դարձավ: Երեք տարի տևած պատերազմում Ղարաբաղի բնակչությունը, հայերի օգնությամբ, իրենց մարտական զգեստների վրա խաչեր կրելով, աննկուն պայքար մղեց Ադրբեջանի դեմ, որը, տրվելով գայթակղությանը, հայերի դեմ ջիհադի կոչ արեց: Սա հայ ժողովդրի պատմության ցավոտ դրվագներից է, որն ավարտվեց հայության հաղթնակով»,- գրում է հեղինակը:
Անդրդառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության կերտման գործընթացին` հեղինակը նշում է, որ չնայած անցած 20 տարիներին ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ Հայաստանը` խուսափելով այդ կերպ հրահրել Ադրբեջանին, բայց այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղը երբեք չի հրաժարվել իր անկախության կերտման գործընթացից:
«Լեռնային Ղարաբաղը ստեղծել է 33 անդամներ ունեցող խորհրդարան, ամբողջական կառոցվածքով կառավարություն, ոստիկանական և դատական համակարգեր, և իհարկե բանակ: Շնորհիվ իր լեգենդար հյուրասիրության` Լեռնային Ղարաբաղը գրկաբաց ընդունում է նույնիսկ այնպիսի հռչակավոր արտիստների, ինչպիսին Մոնսերատ Կոբայլեն է, ով ազդված լինելով հայ ժողովրդի ճակատագրով, եկել էր Ստեփանակարետի փողոցներում նրանց համար երգելու»,- գրում է հեղինակը:
Վերջինս մեջբերում է նաև ԼՂՀ Մշակույթի նախարարի խոսքերն այն մասին, որ ինչ-որ կերպ չճանաչված լինելը ազդում է երկրի կյանքի վրա, և որ արդեն մի ամբողջ սերունդ է ապրում չճանաչված երկրում: Այս համատեքստում հեղինակը նկատում է, որ այդուհանդերձ Ղարաբաղի բնակչության համար այն գինը, որ նրանք վճարում են իրենց երազանքի իրականություն դառնալու համար, նշանակություն չունի:
«Երկիրը վերագործարկել է իր օդանավակայանը, ինքնաթիռների դատարկ լինելը և իրականացվող գործողությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղը հանդարտորեն սպասում է առաջին ինքնաթիռի թռիչքին»,- եզրակացնում է հեղինակը: