Լատվիայի ԱԳ նախարար. Պետք է մշակել ճանապարհային քարտեզ, որի հիման վրա ՀՀ-ԵՄ միջև պայմանագիր ստորագրվի
Հաջորդ տարի մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Լատվիայի նախագահության ժամանակ, կարող է լինել կարևոր համագործակցության փուլ Հայաստան-Եվրամիություն միջև: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
«Իմ այցելության նպատակն է Հայաստանում մեր հայ գործընկերների հետ քննարկել առաջիկա առաջնահերթությունները: Հետաքրքրված եմ հայկական կողմից լսել կարծիքներ՝ ինչպես շարունակել համագործակցությունը Եվրամիրության և Հայաստանի միջև»,- ասաց նա:
Լատվիայի ԱԳ նախարարը նշեց, որ Ռիգայի գագաթաժողովը կարող է լինել կարևոր փուլ, որտեղ Արևելյան գործընկերության երկրներն ավելի շատ անհատական փոխհարաբերություններ կզարգացեն ԵՄ-ի հետ:
«Հայաստանի դեպքում պետք է ընտրել մի ձև, որ դառնալով ԵՏՄ անդամ, միաժամանակի շարունակի համագործակցությունը ԵՄ հետ:
Պետք է գործնական մակարդակի վրա հարցեր քննարկել Եվրամիության և Հայաստանի միջև, որպեսզի ստեղծենք անհրաժեշտ ճանապարհային քարտեզ, մշակենք անհրաժեշտ քաղաքականություն, քայլեր, որպեսզի նոր պայմանագիր ստեղծվի: Ակնկալում ենք, որ կշարունակվի մեր երկխոսությունը Հայաստան-Եվրամիություն շրջանակներում»,- ասաց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան