Ամերիկացի համանախագահ. Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը
«Հաղորդումը, թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում անօդաչու թռչող սարք է օգտագործվել՝ սադրանք է: Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե հայկական անօդաչու սարք են ոչնչացրել:
Ֆեյսբուքյան իր էջում Ա.Հովհաննիսյանը գրել էր. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ՝ հորինված և մտացածին, այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ