Քաղաքական 20:09 02/03/2015

Ա. Գոչիկյան. Հայաստանը պետք է ավելի լավ շահարկեր Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը

 Panorama.am-ը զրուցել է Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս, Armenian Review պարբերականի խմբագիր պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանի հետ հայ-թուրքական հակամարտության, ինչպես նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս փուլին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչելու որոշման մասին խոսելով` փորձագետն ասաց. «Առաջին հերթին պետք է հարցնել, թե նախևառաջ ինչու ՀՀ նախագահը ստորագրեց այդ արձանագրությունները և ինչու է ետ կանչում հիմա, երբ դրանք շուրջ հինգ տարի շարունակ սառեցված էին»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման հարցում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը, ապա նրա կարծիքով Հայաստանի հանդեպ այս քաղաքականության, ինչպես նաև նախապայմաններ առաջ քաշելու մարտավարության մեջ ոչ մի նոր բան չկա:

«1990-ականներից ի վեր Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման երկու նախապայման – դուրս բերել հայկական ուժերը (ԼՂԻՄ հարակից տարածքներից) և դադարեցնել հայկական կողմի՝ Թուրքիային ցեղասպանության համար պատասխանատվության կանչելու պայքարը», - ասաց Գոչիկյանը:

Նրա կարծիքով այս քաղաքականության պատճառները հասկանալու համար պետք է փաստել, որ Անկարայի համերաշխությունն Ադրբեջանի հետ այս երկու տասնամյակի ընթացքում պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական և տնտեսական շահերով, որոնք իր համար ավելի կարևոր են, քան Հայաստանի հետ հարաբերությունները:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայում կարող էր դիտվել ընդամենը որպես դիվանագիտական ձեռքբերում, մինչդեռ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող էր ունենալ տնտեսական և ֆինանսական հետևանքներ Թուրքիայի համար ադրբեջանական ներդրումների նվազեցման տեսքով», - նշեց փորձագետը:

«Նմանապես, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է Երևանի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացի աջակցության դադարեցման հետ, քանի որ դա իր համար մտահոգիչ խնդիր է. Թուրքիան ցանկանում է չեզոքացնել պատասխանատվության հարցը, քանի որ վախենում է տարածքային պահանջներից, որոնք կարող են հաջորդել ճանաչմանը, եթե դա տեղի ունենա», - հավելեց Գոչիկյանը:

Դոկտոր Գոչիկյանը նաև կարծում է, որ հայկական կողմը կարող էր ունենալ զգալի ձեռքբերումներ այս գործընթացի արդյունքում, եթե ճիշտ օգտագործեր արձանագրությունների վավերացման հանդեպ Թուրքիայի հետաքրքրության պակասը՝ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանը պատրաստակամ է և որ Թուրքիան է խափանում գործընթացը` նախապայմաններ առաջ քաշելով:

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի համար Թուրքիայի հետ խնդիրները լուծելու լավագույն մարտավարությունը կլինի Անկարայի հետ ուղղակի երկխոսության մեջ մտնելը, որն այս համատեքստում ենթադրում է պարբերաբար շփումներ, ինչպես նաև երկրորդական հարցերի շուրջ (ինչպիսիք են առևտուրը, տրանսպորտը, հաղորդակցությունը) պայմանագրեր ստորագրելու հնարավորություններ: Սա ցույց կտար, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում և որ թուրքական կողմն է խափանում ողջ գործընթացը:

«Մինչդեռ միջազգային հանրության աչքերում Թուրքիան ներկայումս չի դիտարկվում որպես գործընթացը խափանող և անզիջում կողմ, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք չի օգտագործել Թուրքիայի կողմից արձանագրությունների չվավերացման փաստը որպես դիվանագիտական գործիք», - նկատեց նա:

Եթե հայկական կողմն իսկապես ցանկանար, որպեսզի Թուրքիան վավերացներ արձանագրությունները, ապա նա կարող էր այս հարցի շուրջ իր մտահոգությունը բարձրաձայնել և դիմել այդ ստորագրությունների երաշխավորներին, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեին Թուրքիայի վրա արձանագրությունները ստորագրելու համար, կարծում է Գոչիկյանը:

Խոսելով Թուրքիայի ներսում քաղաքացիական այն շարժումների մասին, որոնք պայքարում են Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, դոկտոր Գոչիկյանն ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումը կարող է տեղի ունենալ միայն ժողովրդավար Թուրքիայում: Նրա կարծիքով միայն ցեղասպանության ճանաչման համար պայքարող խմբերի վրա կենտրոնանալը սխալ է, պետք է աջակցել Թուրքիայի ժողովրդավարացման համար պայքարող ցանկացած նախաձեռնության: Սակայն, Հայաստանի կողմից Թուրքիայում այսպիսի խմբերին տրվող հավանությունը կարող է ունենալ հակառակ ազդեցություն, քանի որ վերջիններիս ընդդիմախոսները կարող են ասել, որ Հայաստանը խառնվում է Թուրքիայի ներքին հարցերին, և այդպիսով այդ խմբերը կարող են հեշտությամբ վարկաբեկվել:

Մեկնաբանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս փուլը՝ փորձագետը նշեց, որ այժմ երկկողմ հարաբերությունները պայմանավորող հիմնական գործոններն են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» վերելքը, ինչպես նաև Մերձավոր արևելքում ռազմական և աշխարհաքաղաքական դասավորությունը:

«ԱՄՆ-ն շարունակում է ընկալել Թուրքիային որպես կարևոր դաշնակից տարածաշրջանում, սակայն Վաշինգտոնում կա նաև աճող դժգոհություն առ այն, որ Թուրքիան ավելի շատ ջանքեր չի ներդնում տարածաշրջանում Իսլամական պետության գործունեությունը զսպելու համար (հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիան ունի 1,000 կիլոմետրանոց սահման Սիրիայի և Իրաքի հետ): Թուրքիայի ներգրավման բացակայությունը (կամ գուցե շատ սահմանափակ ներգրավվածությունը) այս հակամարտության մեջ սակայն չի փոխել ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ Թուրքիան մնում է (կիսա)վստահելի գործընկեր տարածաշրջանում և կարևոր դերակատար Իսլամական պետության վտանգի տարածումը կանխելու գործում», - նշեց պրոֆեսոր Գոչիկյանը:

Պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս է: Ներկայումս դասավանդում է Միջին Արևելքի և ետ-խորհրդային պետությունների թեմաներով` կենտրոնանալով քաղաքացիական հասարակության, արտաքին քաղաքականության, քաղաքական զարգացումների և ազգայնականության վրա: Ա. Գոչիկյանը տարբեր մասնագիտական ժողովածուներում (օրինակ` Demokratizatsya, Instight Turkey և Central Asia and the Caucasus) հրատարակված հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է: 2008-ին նրա դոկտորական ատենախոսությունը հրատարակվեց որպես գիրք` «Փոքր պետությունների դիալեկտիկան. Հայաստանում և Վրաստանում արտաքին քաղաքականության ձևավորումը» վերնագրով: 2008թ.-ից պրոֆեսոր Գոչիկյանն  Armenian Review պարբերականի խմբագիրն է:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}