Ապրիլի 24-ին Գերմանիայի պատվիրակությանը Երևանում կառաջնորդի փոխարտգործնախարար Միխաել Ղոթը
Գերմանական Deutsche Welle պարբերականն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին և ներկայացրել է Գերմանիայի առաջատար քաղաքական ուժերի դիրքորոշումը այս հարցի շուրջ:
DW-ի տեղեկություններով` ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման պաշտոնական արարողություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանող գերմանական պատվիրակությունը առաջնորդելու են Գերմանիայի` Եվրոպայի հարցերով փոխարտգործնախարար Միխաել Ռոթը և կառավարության մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Քրիսթոֆ Շթղեսաղը:
Հրապարակման մեջ ներկայացված են որոշ մասնագետների գնահատականներ` կապված Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին Գերմանական կայսրության դերակատարության հետ:
Մասնավորապես` Փոթսդամի համալսարանի պատմաբան Քրիսթին Պշիխհոլցը, ուսումնասիրելով Գերմանիայի արտգործնախարարության արխիվային փաստաթղթերը հանգել է այն եզրակացության, որ «Գերմանական կառավարությունն ամբողջությամբ տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության ոչնչացման մասին»:
Պատմաբանի գնահատականներով` գերմանացի դիվանագետներն այդ ընթացքում ամեն ինչ մանրամասն արձանագրել են «մահվան երթերի, մահապատիժների և բռնի գործողությունների» մասին:
Նախորդիվ`
Գերմանիայի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագին
Գերմանիայի ընդդիմությունը կոչ է անում չխուսափել «Ցեղասպանություն» եզրույթից. Tagesspiegel