Է. Նալբանդյան. Ադրբեջանը միշտ մերժում է ցանկացած համագործակցություն
«Հարևան Ադրբեջանը խախտելով հանձնառությունները և հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, միշտ մերժում է ցանկացած համագործակցություն, ներառյալ անդրսահմանային: Սահմանի մյուս կողմում շարունակվում է Թուրքիայի կողմից շրջափակումը, որը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը»: Երևանում ընթացքող Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների խորհրդաժողովին՝ CORLAP-ի բյուրոյի հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա խոսեց դրական փոփոխություն մասին՝ նշելով Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տարբեր նախագծերի շրջանում: Նախարարի խոսքով, անդրսահմանային համագործակցությունը շատ կարևոր է, որը կարող է նպաստել տարածաշրջանային աշխատանքներին:
Է. Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ընդլայնել տեղական ժողովրդավարությունը:
«Տեղական և տարածշրջանային մարմինները արդյունավետ և ժողովրդավարական պետության սյուներից մեկն են»,- ասաց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Եվրպական շրջանակային համաձայնագիրը կարևոր գործիք է այս առումով:
Նախարարը հույս հայտնեց, որ այս քննարկումը կնպաստի տեղական և տարածաշրջանային համագործակցությանը:
Նշենք, որ Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանոււթյան մարմինների կոնֆերանսը՝ CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներին տարածքային և տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային և տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը ՝ CoR-ից, 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: Խորհրդաժողովի նպատակն է տարածքային և տեղական իշխանություններին և համայնքներին ներգրավել ԵՄ-ի որոշումների կայացման գործընթացին և նրանց տեղեկացնել ԵՄ քաղաքականության մասին: