Արա Պապյան. ՀՀ նախագահը պետք է չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները
«Հայության համար Հայոց ցեղասպանության 100-ամյակը քաղաքական հարցերը հնչեցնելու լավագույն առիթ է: Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն, կարծես թե սահմանափակվում է ինչ-որ միջոցառումների, համաժողովների կազմակերպմամբ և մենք հեռանում ենք քաղաքական պահանջներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոդուս-Վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, որ ինքը դիմում է ՀՀ նախագահին, որպեսզի նա չեղյալ համարի հայ-թուրքական արձանագրությունները. «Հայաստանը նաև պետք է հայտարարի, որ ներկայիս Հայաստանը ոչ թե Հայաստանի սոցիալիստական հանրապետության իրավահաջորդն է, այլ Հայաստանի Հանրապետության, ինչն էլ հիմք կհանդիսա հայկական տարածքների դեօկուպացիայի համար»:
Ա.Պապյանը նշեց, որ Հայաստանը պետք է ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ Թուրքիայի կողմից ոտնահարված են իր իրավունքները և Թուրքիան օկուպացրել է ՀՀ-ի տարածքերի մի զգալի մասը. «Թուրքիան չպետք է միայն ներողությունով սահմանափակվի, դա բավարար չէ, քանի որ տեղի է ունեցել մեծ հանցագործություն և տուժող կողմը` Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է ստանան համապատասխան փոխհատուցում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին