Առողջություն 11:15 02/10/2014

Հայաստանում իրականացվել է բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն (ուշադրություն` վիրահատության տեսարանով)

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն, որի արդյունքում գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող հիվանդը նորմալ կյանքի է վերադարձել:

Վիրահատությունն իրականացրել է Էրեբունի» բժշկական կենտրոնի Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը:

Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վիրաբույժը, սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, ուստի վիրահատական միջամտությունները, մասնավորապես՝ միջկրծքավանդակային ճանապարհով, բազմաքանակ չեն:

Մ. Շատախյանն առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման վիրահատություն կատարել է Մոսկվայում: Սա նրա երկրորդ վիրահատություն է:

Վիրահատվածը 53 տարեկան է: Նա ունեցել է խոսքի պարբերաբար խանգարումներ, շարժումների դանդաղում, հիշողության վատացում, գլխապտույտ: ՀՏ անգիոգրաֆիայի և դուպլեքս հետազոտության արդյունքներով պարզվել է, որ նա ունի չափազանց հազվադեպ հանդիպող ախտահարում՝ բրախիոցեֆալ ցողունի նեղացում կամ խցանում, որի արդյունքում նկատվում է ողնաշարային և քնային զարկերակների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության անբավարարություն:

Մ.Շատախյանը նշեց, որ հիվանդի մոտ առկա էր գլխուղեղի և պարանոցի աջ հատվածի, նաև վերին աջ վերջույթների արյան մատակարարման անբավարարություն, ինչը հաստատում էր աջ քնային զարկերակի և աջ ձեռքում պուլսի բացակայությունը:

«Երբ նման ախտանիշ ունեցող հիվանդը սկսում է ֆիզիկական աշխատանք կատարել, նրա մոտ առաջանում է գլխապտույտ, գլխացավ: Այս ախտահարումը վերջում ավարտվում է ինսուլտով: Ուստի, դրանից խուսափելու համար իրականացրեցինք այս վիրահատությունը, որպեսզի զերծ մնանք հետագա բարդություններից»,- ասաց Մ. Շատախյանը:

Նրա խոսքերով` նման հիվանդության ժամանակ սովորաբար իրականացվում է պրոթեզավորում:  Ըստ վիրաբույժի, հաշվի առնելով այն, որ հիվանդը երիտասարդ է, վիրահատությունը կատարվել է միջկրծքավանդակային եղանակով. «Այս եղանակով վիրահատություն կատարելն ավելի ցանկալի է, քանի որ այն երկար ժամանակ հիվանդին չի անհանգստացնի»:

Այսպիսով, ըստ Մ. Շատախյանի, արյան նորմալ մատակարարման վերականգնման համար վիրահատական միջամտության շնորհիվ տեղադրվել է 12 մմ տրամագծով անոթային պրոթեզ` վերել աորտայից մինչև բրախիոցեֆալ ցողունի դիստալ հատվածը: Պրոթեզավորումից անմիջապես հետո աջ քնային զարկերակում և վերին վերջույթներում արյան հոսքը վերականգնվել է, ինչը հաստատվել է դուպլեքս և դոպլեր հետազոտությունների արդյունքում:

Զրուցեցինք նաև հիվանդի` Մանվել Սիրեյանի հետ: Նա նշեց, որ մեկ տարի առաջ ունեցել է գլխացավ, ուշագնացություն, որից հետո դիմել է բժշկի: Բուժումներ նշանակելուց հետո վիճակը փոքր-ինչ կարգավորվել է, սակայն երեք ամիս անց վիճակը կրկին վատացել է:

«Աշխատում էի Ռուսաստանում, բայց առողջական խնդիրների պատճառով վերադարձա հայրենիք, որպեսզի այստեղ համապատասխան բուժում ստանամ: Սակայն պարզվեց, որ Հայաստանում նման վիրահատություն չեն իրականացնում: Միակ բուժումը դեղորայքային էր` ցավերը հնարավորինս մեղմացնելու համար: Հետո իմացա բժիշկ Շատախյանի մասին, ով հենց պարանոցային անոթների վիրաբույժ է: Նա լսեց իմ գանգատները և հետազոտության արդյունքների հիման վրա որոշում կայացրեց կատարել այս վիրահատությունը: Հիմա շատ լավ եմ, եթե մինչև վիրահատությունը աջ ձեռքիս ճնշումը ձախից ցածր էր, այսօր արդեն ճնշումս կարգավորվել է, նորմալ շնչում եմ, առանց հոգնելու քայլում, ու այդ ամենը վիրահատությունից ընդամենը 10 օր հետո: Շատ շնորհակալ եմ բժշկից, քանի որ նրա շնորհիվ կյանքս փրկվեց, իսկ մի որոշ ժամանակ հետո արդեն կսկսեմ աշխատել»,- ասաց Մանվել Սիրեյանը:

Մեսրոպ Շատախյանն էլ հիվանդին մի քանի խորհուրդ տվեց. ցանկալի է առավոտյան և երեկոյան քայլել 1-1,5 կմ, մեկ ամիս ֆիզիկական աշխատանք չկատարել և մեքենա չվարել, դրանից հետո արդեն հանգիստ կարող է աշխատել:

Վիրաբույժը մեզ հետ զրույցում անդրադառնալով սրտանոթային խնդիրներին, նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես սրտանոթային տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց թիվը բավականին մեծ է: Մեծ թիվ են կազմում հատկապես սրտի իշեմիկ հիվանդություններով տառապողները: Նա ցավով նշեց, որ վերջին տարիներին երիտասարդացել են սրտանոթային հիվանդությունները:

«Հայաստանում տարեկան 2 հազար նոր դեպք է գրանցվում, տարեսկզբից միայն մեր կենտրոնում պարանոցային անոթների մասով իրականացրել ենք 42 վիրահատություն, ինչը մեծ թիվ է, բայց մի քանի անգամ ավելի շատ վիրահատության կարիք ունենք»,- ասաց Շատախյանը:

Հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, Մ.Շատախյանը գտնում է, որ նման վիրահատությունները պետք է իրականացվեն պետպատվերի շրջանակում: Նրա խոսքերով` «Էրեբունի» ԲԿ-ն ՀՀ առողջապահության նախարարության հետ բանակցություններ է վարում, որպեսզի պարանոցային անոթների վիրահատությունը նույնպես ընդգրկվի սոցիալական փաթեթում:

«Նախարարությունը դրական է տրամադրված, տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասաց նա:

Նշենք, որ բրախիցեֆալ ցողունի պրոթեզավորումը արժե 1 մլն 400 հազար դրամ (3,5 հազար դոլար), իսկ պարանոցային անոթների վիրահատությունը` 800 հազար դրամ:

«Պարանոցային անոթների վիրահատությունը պատկանում է ազգ պահպանող և կյանքը երկարացնող վիրահատությունների թվին, ուստի կարծում եմ, որ այս հարցում պետական մոտեցում է պետք»,- ընդգծեց Մեսրոպ Շատախյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}