Վերականգնվել են կործանված ինքնաթիռի 78 ուղևորների ԴՆԹ-ները
Քննիչները, ովքեր կատարում են Ալպերում կործանված Germanwings ընկերության ինքնաթիռի ուղևորների նույնականացումը, հայտարարել են, որ նրանց հաջողվել է վերականգնել 78 զոհի ԴՆԹ-ները: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ստացված օրինակներն այնուհետ կհամեմատվեն անձնակազմի անդամների և ուղևորների ազգականների ԴՆԹ-ների հետ:
Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում 150 մարդ է եղել: Մասնագետների խոսքով, ինքնաթիռը մեծ արագությամբ մխրճվել է լեռը, այդ պատճառով էլ նույնականացումն անցկացվում է միայն մարմինների մասերի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ