Տարածաշրջան 19:28 20/04/2015

Ինչն է խանգարում Վրաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ինչու՞ հարևան Վրաստանը մինչ օրս չի ճանաչել 1915թ.-ի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը: Այս տարի լրանում է հիշյալ եղեռնագործության 100-ամյակը: Արդյո՞ք սպասելի է, որ Վրաստանի խորհրդարանը կճանաչի հայերի Ցեղասպանությունը: Թեմայի հետ կապված Panorama.am-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:

-Աշխարհի բազմաթիվ երկրներ պաշտոնապես ընդունել են Հայոց Ցեղասպանության փաստը, իսկ նրանցից մի քանիսը նույնիսկ բանաձև են ընդունել, որով տվյալ պետության տարածքում վերոնշյալ փաստը մերժելու համար պատիժ և տուգանքն է սահմանվել: Այլ է իրավիճակը մեր անմիջական հարևանների պարագայում:
-Այո, դա այդպես է, շատ երկրներ գերադասել են իրերն իրենց անունով կոչել, սակայն, ցավալին այն է, որ մեր հարևանններից և ոչ մեկը չի հետևել ձեր նշված երկրների օրինակին՝ հրաժարվելով անցնել մոլորությունից արդարության հասնելու ճանապարհով: Իրանը ևս խուսափում է ճանաչման գործընթացն իրականացնելուց՝ ելնելով քաղաքական շահերից, իսկ կապված է դա նաև վերջինիս՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած առանց այն էլ ոչ նպաստավոր հարաբերություններով: Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում ավելի պարզ է, այն առումով, որ իրենք դեռևս չեն հասունացել և հասել այն մակարդակին, որպեսզի պատմական ճշմարտության առերեսման անհրաժեշտությունը դիտեն որպես առաջնային խնդիր. խնդիր, որից բարդույթավորված՝ նշված երկրները տարբեր միջոցներով փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը, չեզոքացնել այն և շատ հաճախ անգրագիտորեն անուղղակի կամ ուղղակի հարձակումներ իրականացնել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

- Իսկ ի՞նչ փուլում է ներկայում Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
-Դեռևս Սովետական Միության տարիներին այդ հարցը արգելափակված էր, Վրաստանի անկախացումից հետո ևս ճանաչման գործընթացը որևէ զարգացում չապրեց այդ երկրում, և միայն վերջին տարիներին այն դարձավ առավել ակտուալ և քննարկվող թեմա՝ վրաց հասարակության և քաղաքական շրջանակների համար: 2012.թ-ի իշխանափոխությունից հետո որոշակի նախադրյալներ առաջացան Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ դրանից մեկ ու կես տարի առաջ՝ 2011թ.-ի մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «Չերքեզների Ցեղասպանությունը»: Սակայն թվարկված հանգամանքները ևս բավարար չեն նշված հարցում նկատելի առաջընթաց արձանագրելու համար:

- Ի՞նչ կասեք Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների ելույթների մասին, որտեղ կոչ են արվել դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
-Ճիշտ է, անցած տարիների ընթացքում եղել են հայազգի պատգամավորների կողմից ԱԺ-ում հայտարարություններ, որոնցում կոչ է արվում ճանաչել հայոց Ցեղասպանությունը, բացի այդ բազմաթիվ ՀԿ ներ և հայտնի մարդիկ ևս դիմել են խորհրդարանին՝ համապատասխան կոչով, և դա շատ կարևոր և անհրաժեշտ հանգամանք է, բայց, ցավոք, իրականությունն այն է, որ այսօր Վրաստանի պարագայում դեռևս ունենք, չճանաչված Ցեղասպանություն:

- Ի՞նչ հնարավորություններ կան մոտ ապագայում ճանաչման գործընթացի հետ կապված: Կարո՞ղ են արդյոք փոխվել մոտեցումները՝ Վրաստանի պարագայում:
Իրականում, անընդունելի է Վրաստանի կողմից քրիստոնյա և բարեկամ երկրի ու ժողովրդի մղած՝ պատմական արդարությունը վերականգնելու պայքարում զրոյական ներդրում ունենալու փաստը, այն էլ այն դեպքում, երբ մեր հարևանը ևս զերծ չի մնացել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված հալածանքներից: Այդուհանդերձ, ներկայում իրականությունն այնպիսին է, որ Վրաստանը ցանկանա՝ չցանկանա առաջնորդվելու է իր պետական և ազգային շահերի պաշտպանությամբ: Դրա հետ մեկտեղ պետք է արձանագրենք, որ թեև Վրաստանը այսօր արդեն իսկ պատրաստ է ճանաչել Հայերի Ցեղասպանությունը, բայց կան մի շարք խոչընդոտներ, ինչը չի կարող անտեսվել մեր հարևան երկրի նորկայիս իշխանությունների կողմից: Եվ հիմնական պատճառը, իհարկե, Վրաստանի և Թուրքիայի միջև եղած հարաբերություններն են, ինչպես նաև ադրբեջանական էներգետիկ և տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա:

- Ստացվում է՝ Վրաստանը փակուղային իրավիճակու՞մ է:
-Փաստելով, որ Թուրքիան և Ադրբեջանն այսօր մեր հարևանի համար առաջնային կարևորություն ներկայացնող պետություններ են, ովքեր ևս իրենց շահն են հետապնդում Վրաստանում, այդուհանդերձ, չի կարելի բացառել, որ վերջինս մշտապես հավատարիմ է մնալու նշյալ քաղաքականության իրականացմանը, և իրավիճակի հնարավոր փոփոխությունը կարող է բերել մեզ համար ցանկալի որոշմանը: Իսկ նշված փոփոխությունն արդեն իսկ նկատելի է, ինչն արտահայտվում է վրաց-ռուսական հարաբերությունների աստիճանական վերականգնմամբ՝ ի հակառակ թուրք-ադրբեջանական ցանկութոյւնների: Հուսանք նաև, որ Վրաստանի ղեկավարությունը, վրաց հասարակությունը կհասկանան թուրք-ադրբեջանական տանդեմի հասցված իրական «օգուտների» հետևանքները, ինչը խթան կհանդիսանա, որպեսզի Վրաստանը հասկանա իր դերակատարության կարևորությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում և կայացնի արդար որոշում: Հակառակ պարագայում, չդատապարտելով նախկին ոճրագործությունը, Վրաստանն, ըստ էության, կնպաստի հետագայում նմանատիպ ցեղասպանությունների կրկնմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}