Նախագահը կմեկնի Մադրիդ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Իսպանիա` «իրեն ցուցանելու, այլոց դիտելու», հատկապես Ալիևի միջազգային մեկուսացման, ՄԱԿ-ի ամբիոնից, ՀՀԿ-ականների կարծիքով` յուր «շռնդալից» ելույթից հետո, ինչպես նաև ևս մեկ անգամ ստանալու եվրոպացիքի «ադաբրյամս»-ը սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի առնչությամբ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այդ օրը տեղի է ունենալու ԵԺԿ հերթական համագումարը, որը երկու տարին մեկ է տեղի ունենում: Մադրիդ նա կմեկնի ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանի «ուղեկցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ