Հայ և թուրք մասնագետները քննարկելու են երկու երկրների մշակութային ու պատմական գործընթացները
«Եռանկյունի», «Հայրիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Բարև ես եմ», «Մարմնավաճառ սերս», «Մեկ գիշերվա հարսը», «Դառը կյանք», «Հայրենաբաղձ թռչունները»: Հենց այս ֆիլմերն են ցուցադրվելու «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում, որի մեկնարկն արդեն տրվել է:
Նշենք, որ «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում: Կոնֆերանսի բոլոր բանախոսները` Ահմետ Գյուրաթա, Զեյնեփ Դադակ, Նադիրե Մաթեր, Քեթի Չուխրով, Ֆաթիհ Օզգյուվեն, Դիմիտրիս Էլեֆթեորիտիս, արդեն Հայաստանում են: Հայկական կողմի բանախոսներն են Հրաչ Բայադյանը, Վիգեն Գալստյանը, Սիրանուշ Դվոյանը, Նազարեթ Կարոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիա համագործակցություն հիմնադրամից Գայանե Մանվելյանը:
Նշենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աջակցում է այս նախագծին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» (SATR) ծրագրի շրջանակներում:
«Քաղցր վարանմունք» կոնֆերանս-նախագծի նպատակն է հետազոտել մշակութային ու պատմական գործընթացները երկու երկրների, որոնք շարունակում են մնալ «ծայրամասերում»։ Կոնֆերանսը ուսումնասիրում է 60-ականների հայկական և թուրքական կինոն` փորձելով դրա միջոցով վերընթերցել աշխարհաքաղաքական առումով իրար հետ չառնչվող երկու իրավիճակների հասարակաքաղաքական և մշակութային հարացույցները, որոնք 1960-ականներին լինելով ինքնասահմանման ու ինքնադիրքավորման գործընթացի մեջ` քաղաքական ու մշակութային համակարգերի բարդ փոխկապակցումների միջոցով սահմանում և ձևավորում էին իրենց «Ուրիշին»:
Կոնֆերանսի հայկական կինոյին նվիրված հատվածը կներկայացնի 60–ականների Խորհրդային Հայաստանի պատմական, քաղաքական, հասարակական ու տեսական համատեքստերից արտածվող խնդիրների լայն շրջանակ դիտարկելով դրանք մասնավորապես կինոյի և գրականության հետ համեմատության մեջ։
Կոնֆերանսի թուրքական կինոյին նվիրված հատվածը կենտրոնանալու է խնդիրների լայն շրջանակի վրա, որոնք վերաբերում են ժամանակաշրջանի պատմական և գեղագիտական համատեքստերին և առընչվում են 60–ականների մշակույթի հետ:
Նշենք, որ մուտքն ազատ է. դրանք կցուցադրվեն այսօր և հունիսի 13-ին, իսկ վաղը կայանալու է կոնֆերանը` «Մաս I. 60 – ականների համետքստը և
հայկական կինոն, «Մաս II. 60 – ականների համետքստը և թուրքական կինոն» թեմաներով:
Նախորդող նորություն`1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը` Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան