Երևանում տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ և գործողությունների գերակա ուղղություններ» թեմայով հանրային քննարկում,
որը նախաձեռնել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպությունը: ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շ. Դոյդոյանը նշել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում Գործակալությունը 310 պետական ու մասնավոր կազմակերպութայունների և անձանց խորհրդատվություններ ու պարզաբանումներ է ներկայացրել «Անձնական տվյալների պաշտպանության մաuին» ՀՀ օրենքի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր մարմինների կողմից մշակվող 46 իրավական ակտերի վերաբերյալ տվել կարծիք-եզրակացություններ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ