ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լ. Գասսերի գլխավորած պատվիրակությունն ամփոփել են «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի
և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ ծրագրերը և քննարկել հետագա նախագծերը: Նախարար Դ. Տոնոյանն, անդրադառնալով արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-շվեյցարական համագործակցությանը, նշել է, որ այն երկար տարիների արդյունավետ աշխատանքի պատմություն ունի: Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակների ոլորտում տարածաշրջանային ընդգրկուն համագործակցության հնարավորությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին