Իրաքի մայրաղաքաք Բաղդադում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։
Այդ առթիվ Բաղդադի Սուրբ Կարապետ եկեղեցում Տեր Պետրոս աբեղա Ազարյանի գլխավորությամբ մատուցվել է պատարագ։ Այնուհետև տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են Իրաքում ՀՀ դեսպան Կ. Գրիգորյանը, այլ դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հայրենասիրական երգերի և ասմունքի կատարմամբ հանդես են եկել համայնքային երգչախումբը, համայնքային կառույցների ներկայացուցիչները և հայկական վարժարանի սաները:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ