Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է
գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ Ք. Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: ՀՀ- ն տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին