Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 20-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
Խորհրդարանը քննարկել և ընդունել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է 450.0մլն դրամով ավելացնել ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Սույն օրենքով 450.0 մլն դրամով ավելացվելու է նաև ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ